«Ռուսական գազը ինչքան ուզում է, թող թանկանա, մենք Իրանից անվճար տաք հոսանքներ կներկրենք»․ Սուրենյան - RadioVan.fm

Онлайн

«Ռուսական գազը ինչքան ուզում է, թող թանկանա, մենք Իրանից անվճար տաք հոսանքներ կներկրենք»․ Սուրենյան  

2019-11-07 18:29 , Общество, 1456

«Ռուսական գազը ինչքան ուզում է, թող թանկանա, մենք Իրանից անվճար տաք հոսանքներ կներկրենք»․ Սուրենյան

Իրանի տարածքից տաք օդի ներհոսքը մեր երկրում շարունակվում է։ Այսօր 10։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ հանարպետության ողջ տարածքում եղանակը տաքացել է 3-4 աստիճանով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ ՀՀ-ում «անոմալ տաք և չոր հոկտեմբերի և նոյեմբերի գլխավոր պատճառը Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի արևմտյան ափերի մոտ Բենգալական սառը օվկիանոսային հոսանքի թուլացումն է, ինչի արդյունքում այդ հատվածում օվկիանոսի ջրի ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 5-6 աստիճանով»։

«Ռուսական գազը ինչքան ուզում է, թող թանկանա, մենք Իրանից անվճար տաք հոսանքներ կներկրենք»,-եղանակային գրառումները հումորով է եզրափակել Սուրենյանը։

Նշենք՝ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Лента

Рекомендуем посмотреть