Պետության հատկացրած 1 միլիարդ 900 միլիոն դրամի շրջանակում մանկատան 300 շրջանավարտ բնակարան կգնի - RadioVan.fm

Онлайн

Պետության հատկացրած 1 միլիարդ 900 միլիոն դրամի շրջանակում մանկատան 300 շրջանավարտ բնակարան կգնի

2019-11-07 18:27 , Общество, 1480

Պետության հատկացրած 1 միլիարդ 900 միլիոն դրամի շրջանակում մանկատան 300 շրջանավարտ բնակարան կգնի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թվականից:

«Բանն այն է, որ վերջին 16 տարիներին պետությունը չի կատարել կամ թերի է կատարել մանկատանշրջանավարտներինբնակարանովապահովելու իր պարտականությունները: Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից մանկատների շրջանավարտներին ցուցաբերվող ուշադրությունը կրել է դրվագային բնույթ և համակարգված չի եղել»,-նշում են նախարարությունից՝ մանրամասնելով, որ մանկատան շրջանավարտներին բնակարաններ, հիմնականում, հատկացվել են սոցիալական բնակարանային ֆոնդից՝ դրանց առկայության պարագայում, սակայն մանկատան շրջանավարտները, հիմնականում, հրաժարվել են բնակվել այդ բնակարաններում, շատերն էլ փորձում են քողարկել այնտեղ բնակության փաստը:

Այսօր կառավարության նիստում հավանության արժանացած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով Հայաստանի մանկատների 300 շրջանավարտների համար կստեղծվեն առավել բարենպաստ բնակարանային պայմաններ, կտրամադրվի հոգեբանական աջակցություն, որի համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 1 միլիարդ 900 միլիոն դրամ։

Վկայագրեր կտրամադրվեն Հայաստանի տարածքում 6.3 միլիոն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել ավելի բարձր գնով բնակարաններ:

Лента

Рекомендуем посмотреть