Արայիկ Հարությունյանը արտերկրում գտնվող դաշնակներին հորդորում է «տեր կանգնել» իր հրաժարականը պահանջող Դաշնակցության հայաստանյան կառույցին - RadioVan.fm

Онлайн

Արայիկ Հարությունյանը արտերկրում գտնվող դաշնակներին հորդորում է «տեր կանգնել» իր հրաժարականը պահանջող Դաշնակցության հայաստանյան կառույցին

2019-11-07 18:10 , Политика, 1092

Արայիկ Հարությունյանը արտերկրում գտնվող դաշնակներին հորդորում է «տեր կանգնել» իր հրաժարականը պահանջող Դաշնակցության հայաստանյան կառույցին

«Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին: Կարծում եմ, որ Դաշնակցությունը նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր, հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությանը»,-այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Դաշնակցության երիտասարդների կողմից կառավարության դիմաց իր հրաժարականի պահանջով անցկացվող բողոքի ակցիային։

Նախարարի որակմամբ՝ կառավարության դիմաց տեղի ունեցողը քաղաքական գործընթացներ են։ Նա կոչ է արել արտերկրում գտնվող դաշնակներին տեր կանգնել այստեղի իրենց կուսակցությանը:

Ինչ վերաբերում է իր հրաժարականին՝ ապա այս փուլում նախարարը դրա անհրաժեշտությունը չի տեսնում։

«Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում, սա այդ իրավիճակը չէ»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իր ղեկավարած ոլորտում բարեփոխումների ծավալը մեծ է, և կլինեն խմբեր, որ կարող են նաև նման պահանջներ դնել, ինչը նորմալ գործընթաց է, և իրենք պատրաստ են այդ խմբերին ընդունել, նրանց պահանջները լսել, բացատրել, ինչին դրսում գտնվողները հակված չեն։

Նշենք՝ այսօր կառավարությաննիստին զուգահեռ Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միությունը Արայիկ Հարությունյանին «տուն ճանապարհելու» ակցիա էր անցկացնում՝ պահանջելով ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականը։

Երիտասարդ դաշնակցականները նշում են՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան։ Որպես հիմնավորում՝ ներկայացնում են հետևյալ փաստերը՝

-դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը,

-բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը,

-նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը)։

Лента

Рекомендуем посмотреть