«Սասնա ծռեր»-ը ոչ միայն փոփոխություններ մտցրին հասարակական գիտակցության մեջ՝ հասկացանք, որ հայրենասիրությունը կուրծք ծեծելը չէ, անորակ հայրենասիրական ֆիլմեր նկարելը չէ, այլ նաեւ, ի դեմս Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամի, փոխվեց տղա իդեալի մասին աղջիկների պատկերացումները,-այս կարծիքին է դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: «Եթե նախկինում աղջիկների տղամարդու իդեալը մերսեդես քշող լաքած, ֆենած մազերով հարուստների տղաներն էին, ապա հիմա էդ իդեալը դարձավ Արամը: Բոլոր աղջիկները սիրահարված են Արամի դեմքին, նրա խիզախությանը, նրա հայրապաշտությանը, նրա հայրենիքապաշտությանը»,-ասում է դերասանուհին:
Այս եւ այլ թեմաների վերաբերյալ մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.