«Վախից ասել եմ «հա», խնդրում եմ օգնել, որ մեր նման եթիմներին չտանեն «նիզաշտո» փակեն»-Մասիսի Խաչփար գյուղի բնակիչ, 3 անչափահաս երեխաների հայր 35-ամյա Պետրոս Տոնյանը հասել է Երևան՝ վարչապետից խնդրելու ապահովել իր անվտանգությունը։
Պնդում է՝ իրեն Մասիսի ոստիկանությունում ծեծել են, ստիպել «խոստովանել», որ գյուղապետի բակից կատարված գողությունը ինքն է արել։
«Մասիսի ոստիկանությունում շարժվում են նախին՝ պարոն Սարգսյանի օրենքներով»,-նշում է խաչփարցի Պետրոսը, ով համոզված է, որ եթե վերադառնա գյուղ՝ իր հետ հաշվեհարդար են տեսնելու։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք, որ Պետրոս Տոնյանը կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմում-նամակ է գրել՝ իր խնդրանքը այդ կերպ փոխանցելով գործադիրի ղեկավարին։
«Ռադիո Վան»-ը նշյալ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմել է Խաչփարի համայնքապետ Ղազար Մարտիրոսյանին, հարցում կուղարկենք նաև ՀՀ ոստիկանություն:
Պատասխան ստանալուն պես՝ մանրամասները կներկայացնենք։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան