«Հող հանձնողների ու նրանց թագաժառանգների կաշին կքերթենք». Վովա Վարդանով - RadioVan.fm

Онлайн

«Հող հանձնողների ու նրանց թագաժառանգների կաշին կքերթենք». Վովա Վարդանով

2016-08-12 16:25 , Общество, 1118

«Հող հանձնողների ու նրանց թագաժառանգների կաշին կքերթենք». Վովա Վարդանով

Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ, անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին, նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծվել կարող է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումով և չի կարող լուծում լինել հետևանքների վրա ուշադրություն դարձնելով, պետք է ուշադրությունը սևեռել պատճառներին: «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում, անդրադառնալով Ս. Սարգսյանի հայտարարությանը, ազատամարտիկ Վովա Վարդանովը նշեց, որ դիվանագիտության մեջ ցանկացած բառ կշիռ է ունենում, և Սերժ Սարգսյանի հայտարարությունը պետք է լուրջ փորձագիտական վելուծության ենթարկվի փորձագետների, բանասերների կողմից, որպեսզի հասկալի լինի, թե «տակն ինչ կա»: «Եթե հասկանանք այնպես, ինչպես որ ասվել է Արցախի ինքնորոշման մասին, ապա մեզ անկախությունը, որը անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս, պե՞տք է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ խոցելի ենք դառնում, եթե հողեր հանձնենք: Եթե մեր սահմանն էսօր 10 000 զինվոր է պահում, հողեր հանձնելու դեպքում 20 000 զինվոր է պետք լինելու, ավելի խոցելի են լինելու մեր բնակավայրերը՝ թուրքական հրազենի փողն ավելի մոտ է լինելու մեր խաղաղ բնակչից, բացի դրանից՝ մեր ռելիեֆը թույլ չի տալիս ուղիղ գծերով սահման գծել սահմանն ավելի ոլոր-մոլոր է լինելու, հիմա համեմատաբար ճակատն ուղիղ է, իհարկե ավելի ուղիղ կլինի, եթե Կուրի ափով սահման քաշենք ու պիտի ձգտենք դրան և պետք է ցույց տանք մեր հավակնությունները»,- նշեց Վ. Վարդանովը: «Եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ կարելի է հողեր հանձնել, ինչ-որ դիվիդենտներ ստանալու կամ սեփական շահի, իր ժառանգների համար արդյունքում դղյակներ ունենալու համար, ապա ցանկացածի կաշին կքերթենք, եթե իմանանք, որ դավադրություն է տեղի ունեցել Հայաստան աշխարհի ցանկակացած մետր հողի նկատմամբ»,- ընդգծեց ազատամարտիկը՝ հավելելով, որ հող հանձնելու մասին անգամ խոսելը դավաճանություն է: «Սասնա ծռեր»-ի նախաձեռնության մասին ազատամարտիկը չցանկացավ խոսել. «Ճիշտ են, թե սխալ, չեմ ուզում այդ մասին արտահատվել, բայց ափսոսում եմ, որ նրանք փակի տակ են, որովհետև գնալով լարված է լինելու իրավիճակը, լայանամասշատբ գործողություններ կարող են սկսվել, և նրանց նման տղաները պետք է դրսում լինեն»: Վովա Վարդանովի կարծիքով՝ ապրիլյան պատերազմից հետո դասեր չեն քաղել ո՛չ իշխանությունը, ո՛չ հասարակությունը: Նրա խոսքով՝ ռազմական գործում պրոգրեսը նշանակում է, որ հակառակորդից հետ չպիտի ընկնես, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիների և Հայաստանից դուրս ապրող հայ երիտասարդների մարտական պատրաստվածությունը բարձրացնել: Ազատամարտիկի խոսքով՝ ՀՀ-ում անձնագիր պետք է ստանան միայն զինվորական պատրաստվածությամբ մարդիկ. «Պետք է պատրաստված լինի Հայաստանի ցանկացած քաղաքացի, բոլորը պետք է զենքին տիրապետեն, մեր մարտունակությունը պետք է լինի եթե ոչ հարյուր տոկոսանոց, ապա գոնե 50 տոկոսից ավելի:

Лента

Рекомендуем посмотреть