Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը հանքարդյունահանման վերաբերյալ առկա միֆերի մասին փաստում է իրականությունում ամրագրված թվերով։
Նախաձեռնության ներկայացմամբ՝ կարծիքը, թե հանքարդյունահանումը մեծ դերակատարում ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ միֆ է, քանի որ նրա մասնաբաժինը վերջին 10 տարում երկրի համախառն ներքին արդյունքի մեջ կազմում է, ընդամենը, 2,8 տոկոս։
Կարծիքը, թե հանքարդյունահանումը երկրում լուրջ աշխատատեղեր է ապահովում՝ ըստ նախաձեռնության ևս միֆ է, քանի որ այդ ոլորտում ներգրավված է երկրի աշխատող բնակչության 0,9 տոկոսը։