Ով է ԻՊ-ին անդամակցած ծնունդով Հայաստանից Արտյոմ Ալոյանը - RadioVan.fm

Онлайн

Ով է ԻՊ-ին անդամակցած ծնունդով Հայաստանից Արտյոմ Ալոյանը

2016-08-12 17:00 , Общество, 741

Ով է ԻՊ-ին անդամակցած ծնունդով Հայաստանից Արտյոմ Ալոյանը

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է: Ձերբալվածի անունն Արտյոմ Ալոյան է:

ԱԳՆ-ից Տիգրան Բալայանը հայտնեց, որ տեղեկություններն ուսումնասիրվում են:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանի հետ, ով ասաց, որ ձերբակալվածը Զովունի գյուղից է, նրա նախկին ազգանունն է Նամոյան: «Չորս-հինգ տարի առաջ երկու եղբայրները ընդունել էին իսլամը, որը մեր կողմից շատ դատապարտելի քայլ է: Արտյոմը տան ավագ տղան է, մյուս եղբայրը, ըստ տեղեկությունների, չի մասնակցել կոտորածներին. Արտյոմը, փաստորեն, մասնակից է եղել: Նրանց հայրը ևս դեմ է եղել այս որոշմանը և, անգամ, մի քանի տարի առաջ նրանց բերել էր Հայաստան: Արտյոմը կրկին փախել-գնացել էր հետ` Ֆրանսիա, որտեղ կապ է ունեցել նման մարդկանց հետ»: Շարոյանը նաև հայտնեց, որ իրենց համայնքը չի ընդունում նման քայլը, և դա դատապարտելի է իրենց կողմից. «Գտնում ենք, որ նա անիծյալ է»:

Лента

Рекомендуем посмотреть