Տրոլեբուսային պարկը նախատեսվում է ավելացնել 101-ով - RadioVan.fm

Онлайн

Տրոլեբուսային պարկը նախատեսվում է ավելացնել 101-ով

2019-11-04 18:47 , Общество, 1460

Տրոլեբուսային պարկը նախատեսվում է ավելացնել 101-ով

Այսօր Երևանը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական դուրս է գալիս միջին հաշվով մոտ 40 միավոր շարժակազմ, բոլորն ունեն GPS համակարգ, որով վերահսկվում է երթևեկության ժամանակացույցը: Այդ մասին նշում են Երևանի քաղաքապետարանից՝ անդրադառնալով մայրաքաղաքի նոր երթուղային ցանցի գործարկման շրջանակում նոր տրոլեյբուսների շահագործմանը։

«Չնայած հնամաշ վիճակին՝ տրոլեյբուսն այսօր քաղաքացիներից շատերի համար երթևեկելու նախընտրելի միջոց է: Օրական էլեկտրատրանսպորտից 12000-14500 ուղևոր է օգտվում: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային այս միջոցը զարգացման հեռանկար ունի: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցը 850 ավտոբուսի կողքին նախատեսում է նաև 101 նոր տրոլեյբուս»,-փոխանցում են քաղաքապետարանից:

«Մենք այսօր մեր հաշվեկշռում ունենք 78 տրոլեյբուս: Դրանցից 34-ը «ԼԻԱԶ»-ներ են, որոնք 2008 թվականի են, ունենք 12 հատ «Շկոդա», որոնք 31-32 տարվա են, և ունենք 6 հատ «Ռենո» մակնիշի տրոլեյբուսներ, որոնք 41 տարվա են»,- նշում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը:

Лента

Рекомендуем посмотреть