Եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի․ Վազգեն Մանուկյան - RadioVan.fm

Онлайн

Եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի․ Վազգեն Մանուկյան

2019-11-04 16:03 , Политика, 1116

Եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի․ Վազգեն Մանուկյան

Առաջիկա հինգշաբթի օրը Հանրային խորհրդի (ՀԽ) նիստ է հրավիրվելու, որում 2 հարց է քննարկվելու՝ Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները և հաջորդը՝ Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը ենթակա չէ: Այս մասինտեղեկանում ենք ՀԽ-ի նախագահ Վազգեն Մանուկյանի ինտերնետային պաշտոնական կայքից։

Անդրադառնալով իր նկատմամբ հարձակումներին՝ նանշում է, որ «դրանք իրեն շատ չեն հուզում: Այն մարդիկ, որոնք անցել են հեղափոխությունների, պատերազմների, քաղաքական պայքարի, բանտերի միջով, ամուր նյարդեր ունեն»:

«Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին և անձամբ իմ հարցին, ես արդեն հայտարարել եմ, նորից եմ կրկնում՝ ճիշտ է, կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ: Քանի որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, և Հանրային խորհրդի նախագահին առաջադրում է վարչապետը, ինչը հաստատվում է կառավարության կողմից, բնական է, որ եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի և դուրս կգամ Հանրային խորհրդից:

Եվ կա նաև իմ հրաժարականի երկրորդ տարբերակը. երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ»,-նշված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով:

Лента

Рекомендуем посмотреть