Օրհնվել է ՀՀ թիվ 1 առանձնատունը․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Օրհնվել է ՀՀ թիվ 1 առանձնատունը․ Փաշինյան

2019-11-04 13:08 , Общество, 1046

Օրհնվել է ՀՀ թիվ 1 առանձնատունը․ Փաշինյան

«Ի դեպ, այսօր Հանրապետության թիվ 1 առանձնատան օրհնության կարգ կատարեցինք»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջի հետևորդներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Նշենք՝ նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր կառավարական առանձնատան վերանորոգման վերաբերյալ մամուլում շրջանառվող հրապարակումներին, ըստ որոնց՝ այդ աշխատանքների համար ծախսվել է 2 մլն դոլար։

«Նման բամբասանքներ գրելու համար ահռելի գումարներ են ծախսվում, դա կարծես նախկին կոռուպցիոներին սնանկացնելու հուսալի ճանապարհ է»,-նկատել էր Փաշինյանը՝ նշելով, որ առանձնատան վերանորոգման համար հրապարակումներում եղած թվից առնվազն տասն անգամ պակաս գումար է ծախսվել։

Лента

Рекомендуем посмотреть