Ուժի մեջ է մտել Հայաստան-Իրան առանց վիզային ռեժիմը - RadioVan.fm

Онлайн

Ուժի մեջ է մտել Հայաստան-Իրան առանց վիզային ռեժիմը

2016-08-12 14:55 , Политика, 1118

Ուժի մեջ է մտել Հայաստան-Իրան առանց վիզային ռեժիմը

Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար այսուհետ ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օր չգերազանցող ժամկետով՝ 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում. այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը` նշելով, որ ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Лента

Рекомендуем посмотреть