Ս. Սարգսյանի եղբայր Լ. Սարգսյանն այսուհետ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումն է կրում - RadioVan.fm

Онлайн

Ս. Սարգսյանի եղբայր Լ. Սարգսյանն այսուհետ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումն է կրում

2016-08-12 15:55 , Общество, 815

Ս. Սարգսյանի եղբայր Լ. Սարգսյանն այսուհետ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումն է կրում

Այսօր Գյումրու ավագանին ամբողջ կազմով ընդամենը մեկ դեմ ձայնով որոշեց Սերժ Սարգսյանի եղբորը շնորհել Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը:Այդ առաջարկով հանդես է եկել Գյումրու արվեստների ակադեմիան, ինչպես նաեւ ներկայացվեց, որ նման առաջարկ է արել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը:Այս առաջարկությունը քվեարկության դրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:Բալասանյանը երկու անգամ ընթերցեց Ս. Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը շնորհելու մասին առաջարկությունը: «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Ազատի Սարգսյանին առաջարկում եմ շնորհել Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը»:Առաջարկությունն ընդունվեց, միայն ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը դեմ քվեարկեց Ս. Սարգսյանի եղբորը Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացնելու առաջարկությանը:Այս հարցից հետո անմիջապես Սամվել Բալասանյանը հանդես եկավ այլ առաջարկությամբ՝ պատվավոր գյումրեցու կոչում շնորհել նաեւ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին:«Սա էլ ես եմ առաջարկում, մեծ ներդրում ունի պարոն Ծառուկյանը սպորտի ոլորտում, բարեգործությունների, քաղաքապետարանին մեծ նվերներ տալու մեջ՝ մեքենաներ, տրակտորներ, սպորտ դպրոց է կառուցում: Ես առաջարկում եմ, որպես մեծ բարեգործի, որ լինի Գյումրու պատվավոր քաղաքացի»:Բոլորը կողմ քվեարկեցին:

Лента

Рекомендуем посмотреть