Պանթեոնում տեղադրվել է Յուրի Վարդանյանի մահարձանը - RadioVan.fm

Онлайн

Պանթեոնում տեղադրվել է Յուրի Վարդանյանի մահարձանը

2019-11-01 20:11 , Общество, 1449

Պանթեոնում տեղադրվել է Յուրի Վարդանյանի մահարձանը

Այսօր Կոմիտասի անվան Պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահարձանի բացման արարողությունը։

Նշենք՝ նոյեմբերի 1-ը 1980 թվականի Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Վարդանյանի մահվան առաջին տարելիցի օրն է։

«Յուրի Վարդանյան անունը տարիներ շարունակ եղել է ուղենիշ ոչ միայն ծանրամարտի, այլև ամբողջ մարզաշխարհի ներկայացուցիչների համար: Նա օրինակ է եղել այն մարդկանց համար, ովքեր իրենց առաջ նվաճումների հասնելու և բարձր ցուցանիշներ գրանցելու նպատակ են դրել: Յուրի Վարդանյանի անժամանակ մահը մեծ հարված էր, բայց վստահորեն կարող եմ փաստել, որ նա իր ապրած 62 տարում 100-ամյակների պատմություն է թողել համաշխարհային սպորտում: Ցանկանում եմ, որ Յուրի Վարդանյանի օրինակը կրթի հայ մարզիկներին և ապագա չեմպիոններին»,-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) մամլո ծառայության փոխանցմամբ՝ ասել է փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

Նշվում է, որ լեգենդար ծանրորդի մահվան տարելիցի հիշատակի արարողությանը ներկա են եղել նաև նրա հարազատները, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Յուրի Վարդանյանի մահարձանի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Դավիթ Մինասյանը:

Նախարարությունից հիշեցնում են, որ մարզական գործունեությունից զատ, Յուրի Վարդանյանը 2009 թ․ նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական, 2013-ին՝ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2014-ից եղել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Лента

Рекомендуем посмотреть