ԱՄՆ-ում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ռամելա Կարմենը - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ-ում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ռամելա Կարմենը

2016-08-11 20:35 , Мир, 972

ԱՄՆ-ում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ռամելա Կարմենը

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում 102 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ռամելա Կարմենը, ում հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր` Սբ Հովհաննես հայկական եկեղեցում:«Սա մեր համայնքի համար մեծ կորուստ է: Մենք փաստացի կորցրինք մեր կապն անցյալի հետ: Այժմ մենք պարտավոր ենք տանել նրա թողած ժառանգությունը»,-ասել է եկեղեցու քահանա Արեն Ջեբեջյանը:Ինչպես նշում է Detroit Free Press-ը, Ջեբեջյանը հավելել է, որ Կարմենը ոչ միայն Ցեղասպանությունը վերապրածներից վերջինն էր նահանգում, այլև խոր հավատով կին էր:Աղբյուրը մանրամասնում է, որ Ցեղասպանության ժամանակ Կարմենը փոքր երեխա է եղել ու աղոտ է հիշել այդ տարիներին տեղի ունեցած սարսափելի դեպքերը: Նա ծնվել է 1914թ. ապրիլի 7-ին` Միհրան և Մաքրուհի Նուշանյանների ընտանիքում:Հայտնի է, որ հայուհին ԱՄՆ է տեղափոխվել 1960թ. ու ամուսնացել է Մասա Կարմենի հետ: Նա աշխատել է արևելյան գորգերի «Հակոբյան» խանութում, որտեղ զբաղվել է գորգերի վերանորոգմամբ:

Лента

Рекомендуем посмотреть