Онлайн

Բոլոր ոլորտներում կա ճգնաժամ, բայց 1,5 տարվա ընթացքում վստահության ճգնաժամը հաստատ լուծվել է․ Փաշինյանը՝ հոգևոր վերնախավին

2019-11-01 16:09 , Политика, 127

Բոլոր ոլորտներում կա ճգնաժամ, բայց 1,5 տարվա ընթացքում վստահության ճգնաժամը հաստատ լուծվել է․ Փաշինյանը՝ հոգևոր վերնախավին

«Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, բոլոր ոլորտներում կա ճգնաժամ, որովհետև եթե չլիներ այդ ճգնաժամը՝ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում՝ ուղղակի տեղի չէին ունենա: Եթե չկա ճգնաժամ՝ այդ իրադարձությունները տեղի չէին ունենա և այն, որ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ և Սփյուռքի հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ շատ հստակ դիրքորոշում արտահայտեցին՝ սկսած դպրոցականներից, ավարտած տարեցներով: Սա վկայությունն էր այն բանի, որ 2018 թվականի գարնան դրությամբ՝ մենք չունեինք մի ոլորտ, բացարձակապես չունեինք ոլորտ, որտեղ չունեինք ճգնաժամ: Ես, քավ լիցի, չեմ ասի, թե այս մեկ ու կես տարվա ընթացքում այդ ճգնաժամերը լուծվել են, բայց մի ճգնաժամ հաստատ լուծվել է, վստահության ճգնաժամը հաստատ լուծվել է:

Սա լավ հիմք է, որպեսզի մենք շարունակենք մեր ճանապարհը և լուծենք նաև մյուս բոլոր ճգնաժամերը և լուծենք դա կառուցողականության, փոխադարձ հարգանքի, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության և քննարկումների միջոցով: Համենայնդեպս, ես այսպիսին եմ պատկերացնում նաև պետություն-եկեղեցի հարաբերությունները»,-այս մասին այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ ուրախ է այսօրվա հանդիպման համար, քանի որ նման հանդիպումների կարիքը և անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում:

«Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները շատ կարևոր են, առավել ևս նոր իրավիճակում և նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ իր ղեկավարած կառավարության և անձամբ իր առաքելությունը ոչ միայն այդ կարգավիճակում, այլև իր ողջ կյանքի ընթացքում համարել է իրական փոփոխություններ բերելը, այնպիսի փոփոխություններ, որոնք կծառայեն մարդուն, որոնք կծառայեն երկրին, որոնք կծառայեն պետությանը, որոնք կծառայեն եկեղեցուն, որովհետև իր համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են և նա դա համարում է իր քաղաքական գործունեության և կյանքի անբաժանելի մասը:

Փաշինյանի խոսքն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть