Հայաստանի եռագույնով փաթեթավորված կոնֆետը զարդարում է Փարիզի հայտնի պողոտան - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի եռագույնով փաթեթավորված կոնֆետը զարդարում է Փարիզի հայտնի պողոտան

2019-10-31 18:33 , Культура, Шоу бизнес, 1109

Հայաստանի եռագույնով փաթեթավորված կոնֆետը զարդարում է Փարիզի հայտնի պողոտան

Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով կոնֆետի քանդակը մեկ ամիս շարունակ կզարդարի Փարիզի հայտնի Գեորգ V-ի պողոտան:

«Լոուրենս Ջենկելի մոնումենտալ քանդակները Փարիզի Գեորգ V-ի պողոտայում են: Փաթեթավորված կոնֆետը կզարդարի փարիզյան հայտնի պողոտան հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետ Հայկ Խեմչյանը՝ հրապարակելով նաև լուսանկար։

Sortiraparis-ից տեղեկանում ենք, որ պողոտայում բաց երկնքի տակ ներկայացված է 50 քանդակ։

Лента

Рекомендуем посмотреть