Онлайн

Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին Արցախի պատվիրակության այցի առնչությամբ

2019-10-31 14:29 , Политика, 141

Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին Արցախի պատվիրակության այցի առնչությամբ

Պաշտոնական Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ) կատարած այցի կապակցությամբ:

«Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը Պետքարտուղարությանն է փոխանցել Բաքվի բողոքը, նամակներ են ուղարկվել նաև Ներկայացուցիչների տան խոսնակին, իշխող վարչակազմին ու հանձնաժողովների նախագահներին»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ նշելով, որ այդ հարցով բողոքի նոտա է ուղարկվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին։

Նշենք՝ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ մեկնարկել է հոկտեմբերի 29-ին։ Այցի ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Վաշինգտոնում գործող մի շարք հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ, որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը, ներկա է գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը։

Лента

Рекомендуем посмотреть