2016 թվականի սեպտեմբերի 5-9-ը Հայաստանում կկայանա Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումը: Կառավարության որոշմամբ՝ ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Ինչպես այսօր գործադիրի նիստում նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ ակնկալվում է, որ ֆորումին մասնակցություն կունենան 200-250 հյուրեր 40 երկրներից, այդ թվում` նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ֆորումի աշխատանքների ընթացքում նախատեսվում է այցելություններ դպրոցներ, ծանոթացում դպրոցական սննդի հայաստանյան փորձին, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակում:
Այս եւ այլ թեմաների վերաբերյալ մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.