«Ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը»․ Չավուշօղլուն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևի ընդունման մասին - RadioVan.fm

Онлайн

«Ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը»․ Չավուշօղլուն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևի ընդունման մասին

2019-10-30 18:15 , Политика, 1196

«Ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը»․ Չավուշօղլուն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևի ընդունման մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան գրառմամբ արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունմանը՝ այն համարելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետևանք:

«Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը: Այն շրջանակները, որոնք հավատում են, թե այս կերպ կարող են վրեժխնդիր լինել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»,-գրել է Թուրքիայի արտգործնախարարը։

Лента

Рекомендуем посмотреть