«Ճանաչելով՝ հարգում ենք զոհերի հիշատակը և երդվում՝ այլևս երբեք». Ջո Բայդենը՝ 296 բանաձևի ընդունման մասին - RadioVan.fm

Онлайн

«Ճանաչելով՝ հարգում ենք զոհերի հիշատակը և երդվում՝ այլևս երբեք». Ջո Բայդենը՝ 296 բանաձևի ընդունման մասին

2019-10-30 15:59 , Политика, 1262

«Ճանաչելով՝ հարգում ենք զոհերի հիշատակը և երդվում՝ այլևս երբեք». Ջո Բայդենը՝ 296 բանաձևի ընդունման մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձևը։

«Ես ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որտեղ ճանաչվում և դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը 1915-1923 թթ։ Ճանաչելով այդ ցեղասպանությունը՝ մենք հարգում ենք զոհերի հիշատակը և երդվում՝ այլևս երբեք»,-նշել է Բայդենն թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք՝ վերջերս էլ Բայդենը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին (ANCA) հղած նամակում գրել էր, որ ԱՄՆ-ը պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, այլապես «Այլևս երբեք»-ը կկորցնի նշանակությունը։

Лента

Рекомендуем посмотреть