Համացանցի թուրքական և ռուսական տիրույթում հայտնվել են սկանդալային կադրեր, որտեղ Թուրքիայի երիտասարդական ֆուտբոլային ակումբներից մեկի մարզիչ Հալիթ Քյուրթը վատ խաղի և կրած պարտության համար հերթով ապտակում է ֆուտբոլիստներին, հայտնում է ermenihaber-ը։
Հանդերձարանում տեղի ունեցած ֆիզիկական բռնության ընթացծքում մարզիչը նաև բղավել է իր սաների վրա:
Աղմկահարույց տեսանյութը մեծ դժգոհություն է առաջացրել օգտատերերի շրջանում։ Նրանք դատապարտել են տեղի ունեցածը, որոշները անգամ կոչ են արել դադարեցնել մարզչի լիազորությունները և հեռացնել ֆուտբոլից։