Ինձանից պահանջվեց 10 ժամ այստեղ հասնելու համար, այնինչ, կարելի էր հասնել 2,5 ժամում․ Բուլղարիայի արտգործնախարար - RadioVan.fm

Онлайн

Ինձանից պահանջվեց 10 ժամ այստեղ հասնելու համար, այնինչ, կարելի էր հասնել 2,5 ժամում․ Բուլղարիայի արտգործնախարար

2019-10-28 18:08 , Политика, 1147

Ինձանից պահանջվեց 10 ժամ այստեղ հասնելու համար, այնինչ, կարելի էր հասնել 2,5 ժամում․ Բուլղարիայի արտգործնախարար

«Ինձանից պահանջվեց 10 ժամ այստեղ հասնելու համար, այնինչ, մենք այնքան մոտ ենք։ Եթե մենք ունենանք ուղիղ թռիչք, ապա կարելի էր այստեղ հասնել 2,5 ժամում»,-այդ մասին այսօր ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան։ Նա նկատել է, որ Հայաստանից կա միայն չարտերային թռիչքներ ամռանը դեպի Բուրգաս և Վառնա, սակայն չկա թռիչք դեպի Սոֆիա։

Զախարիևայի խոսքերով, դժվար է պատկերացնել գործարար, որը պատրաստ է 10 ժամ ծախսել՝ հանդիպելու գործընկերներին։

Այս առումով նա կարևորել է այսօր Հայաստանում ստորագրած համաձայնագիրը, որը վերաբերում է միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումներին և բեռնափոխադրումներին։

Համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի Հանրապետության կողմից փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան և ՀՀ կառավարության կողմից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Ինչպես նշում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից՝ Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների միջև տրանսպորտային հնարավորությունները, կնպաստի երկու երկրների տարածքով և իրենց տարածքներով դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացմանը, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը:

Այն նաև խթանի ինտերմոդալ փոխադրումների զարգացմանը, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավմանը։

Лента

Рекомендуем посмотреть