Արարատյան Հայրապետական թեմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 10.00-ին,Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանիստ Ս. Սարգիս եկեղեցուց (Ռ. Իսրայելյան 21) կմեկնարկի «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Գյուտ Խաչի տոնին:
Թեմի երիտասարդական կառույցների անդամներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա 200-ից ավել խաչեր ու աղոթաթերթեր կնվիրեն «Կիլիկիա» ավտոկայանի միջքաղաքային տրանսպորտի վարորդներին:
Նույն օրը՝ ժամը 15:00-ին, երիտասարդները կհավաքվեն Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցում և ընդհանրական աղոթքից հետո խաչեր կնվիրեն նաև Գայի պողոտայով անցնող տրանսպորտի վարորդներին: