Քաջալերելով Աննայի գործունեությունը, քաջալերում եմ կանանց ակտիվությունը․ Փաշինյանը՝ հայկական ընտանիքի իր պատկերացումների մասին - RadioVan.fm

Онлайн

Քաջալերելով Աննայի գործունեությունը, քաջալերում եմ կանանց ակտիվությունը․ Փաշինյանը՝ հայկական ընտանիքի իր պատկերացումների մասին

2019-10-25 14:42 , Политика, 1116

Քաջալերելով Աննայի գործունեությունը, քաջալերում եմ կանանց ակտիվությունը․ Փաշինյանը՝ հայկական ընտանիքի իր պատկերացումների մասին

«Քաջալերելով Աննայի գործունեությունը, քաջալերում եմ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կազմող կանանց հանրային, տնտեսական, կրթական, քաղաքական ակտիվությունը:

Երկրի բնակչության մեծամասնության սոցիալ-տնտեսական ակտիվությունը սահմանափակող ընկալումները հակասում են մեր երկիրը զարգացման նոր մակարդակի դուրս բերելու շահերին:

Հ.Գ. Կանանց ակտիվության իմ տեսլականը չի հակասում հայկական ընտանիքի մասին իմ պատկերացումներին: Հպարտ եմ, որ ունեմ ուժեղ հայկական ընտանիք:)»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի կինն օրերս գրել էր, թե մշտական ճնշման տակ է գտնվում, քանի որ Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ինքը։

«Իմ ընկալումը հետևյալն է՝ ամուսինս վարչապետ է, և նա այժմ դժվար իրավիճակում է, քանի որ երկիր կառավարելը շատ բարդ է։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երկիր կառավարելը՝ բարդ է, սակայն Հայաստանն ունի իր առանձնահատկությունները՝ պատմական, աշխարհագրական և այլն։ Եվ իմ տեսակետն այն է, որ ես չեմ կարող մնալ տանը, շարունակել իմ կյանքը, երբ իմ ամուսինը հսկայական աշխատանք ունի կատարելու։ Եվ եթե ես նրա կեսն եմ ապա ես էլ իմ կողմից պետք է օգտակար լինեմ նրան, իմ երեխաներին, իմ հասարակությանն ու իմ երկրին»,-նշել էր տիկին Հակոբյանը։

Лента

Рекомендуем посмотреть