Արյան դոնորն այսօր օգնություն է խնդրում մոր բուժման համար - RadioVan.fm

Онлайн

Արյան դոնորն այսօր օգնություն է խնդրում մոր բուժման համար

2019-10-24 17:27 , Общество, 1122

Արյան դոնորն այսօր օգնություն է խնդրում մոր բուժման համար

Քույր և եղբայր Բաղդասարյաններն այսօր ՀՀ կառավարության շենքի առջև էին՝ խնդրելով պատկան մարմիններին աջակցել իրենց մայրիկի բուժման հարցում։

31-ամյա Գարիկի խոսքով՝ մայրը՝ 56-ամյա Օֆելյա Բաղդասարյանը, այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, խցանված են նրա սրտանոթները։

«Դեղորայքային բուժումը, թմրեցնող դեղամիջոցներն էլ այլևս չեն օգնում, միակ միջոցը վիրահատությունն է, որի գումարը մենք ի զորու չենք տալու»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում նշեց Գարիկ Բաղդասարյանը, ով լիահույս է, որ «Թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած անձինք կընդառաջեն իրենց՝ հոգալով 2 մլն 850 հազար դրամ արժողությամբ վիրահատության ծախսը։

Գարիկը նշում է՝ ինքն անձամբ տարիներ շարունակ արյան դոնոր է հանդիսանում դրա կարիքը ունեցողների համար, իսկ այսօր նա ունի այդ աջակցության կարիքը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть