Այսօր մայրաքաղաք Երևանի կենտրոնում անցորդները հնարավորություն կունենան տեսնել կովկասյան հովազին։
«Այս երեկո՝ ժամը 19։00-ից մեր հովազը կլինի Հանրապետության Հրապարակի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և «Երիտասարդական» մետրո-կայարանի տարածքում։
Երեկոյան ժամերին հովազը «կզբոսնի» մայրաքաղաքի փողոցներում, բայց զգուշանալու կարիք չկա, քանի որ հովազը կլինի ցուցադրվող կադրերում միայն։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում թակարդ տեսախցիկների կողմից նկարահանված կովկասյան հովազի կադրերի միջոցով Երևանում տեսանելի կլինի մեր վայրի բնության ամբողջ գեղեցկությունը»,-հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։