Սինգապուրում նոյեմբերի 11-13 տեղի է ունենալու SWITCH ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին Հայաստանն առաջին անգամ ներկայացված է լինելու միասնական տաղավարով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Սա հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար իրենց արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու նոր հնարավորություն է: Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռնի ձեռք բերել նոր գործընկերներ և բացահայտել նոր շուկաներ Ասիական տարածաշրջանում: Տեխնոլոգիական ընկերությունների համար հայտարարում ենք մրցույթ՝ հայկական պատվիրակության մեջ ընդգրկվելու, ցուցահանդեսին մասնակցելու և միջազգային շուկայում սեփական արտադրանքը ներկայացնելու նպատակով», - նշել է նախարարը: