Երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը մինչ օրս հիվանդանոցում է, գտնվում է նախաինսուլտային վիճակում, վիճակը բավականին լուրջ է,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է երգահան Արտավազդ Բայաթյանը: Հիշեցնենք, Պետրոսյանն այդ վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել ձերբակալվածի կարգավիճակում, նա մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Նախաքննական մարմնի օգոստոսի 5-ի որոշմամբ՝ երգչի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց` նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ Արտավազդ Բայաթյանը իր վաղեմի ընկերոջ ՝ Եղիշե Պետրոսյանի հետ կապված այդ բոլոր հարցերը փակված է համարում, սակայն շարունակում է մտահոգվել մեր երկրում իրավապահների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման առկա իրավիճակով:
Մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.