Հայ վրիժառու Թեհլերյանի որդին հոր արխիվից բացառիկ փաստաթղթեր է նվիրել Մայր Աթոռին - RadioVan.fm

Онлайн

Հայ վրիժառու Թեհլերյանի որդին հոր արխիվից բացառիկ փաստաթղթեր է նվիրել Մայր Աթոռին

2019-10-23 17:27 , Общество, 3263

Հայ վրիժառու Թեհլերյանի որդին հոր արխիվից բացառիկ փաստաթղթեր է նվիրել Մայր Աթոռին

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի արխիվը վերջերս հարստացել է նոր բացառիկ փաստաթղթերով: «Շողակաթ»-ը տեղեկացնում է, որ դրանք հերոս վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արխիվից են։ Նշվում է, որ փաստաթղթերն ու բացառիկ լուսանկարները Սողոմոնի 90-ամյա որդին՝ Զավեն Թեհլերյանը Օքլենդի Սուրբ Վարդան եկեղեցում սպասավորող Տ. Հովել քահանա Օհանյանի միջոցով նվիրել է Մայր Աթոռի թանգարանին:

Հայ ազգային-ազատագրական շարժման մարտիկ Սողոմոն Թեհլերյանը ի կատար է ածել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահավճիռը: 1912թ. Երզնկայի Կեդրոնական վարժարանն ավարտած, ապա 1918-1919թթ. Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում ուսանած Սողոմոն Թեհլերյանը 1913թ. մեկնել է Եվրոպա՝ ուսումը շարունակելու, սակայն Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918թթ.) սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ 1921 թվականին նա մասնակցել է Շահան Նաթալիի նախաձեռնությամբ ծրագրված «Նեմեսիս» ահաբեկչական գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա դիմահար կրակոցով սպանել է Թալեաթին և հանձնվել ոստիկանությանը: Դատավարության ընթացքում բացատրել է իր արարքի դրդապատճառը, մերկացրել երիտթուրքերի հանցավոր քաղաքականությունը:

Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանը 1921 թվականի հունիսի 2-ին արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանիդահլիճից ազատ արձակել, իսկ գերմանական մամուլը պահանջել է դատ հարուցել Թուրքիայում 1912-1915թթ. Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ հայերի կոտորածների ժամանակ նրահանցավոր լռության համար:

Лента

Рекомендуем посмотреть