Արցախում սոսենիների պուրակ կհիմնվի՝ յուրաքանչյուր զոհվածի հիշատակին 1 սոսենի սկզբունքով - RadioVan.fm

Онлайн

Արցախում սոսենիների պուրակ կհիմնվի՝ յուրաքանչյուր զոհվածի հիշատակին 1 սոսենի սկզբունքով

2019-10-23 13:00 , Общество, 2479

Արցախում սոսենիների պուրակ կհիմնվի՝ յուրաքանչյուր զոհվածի հիշատակին 1 սոսենի սկզբունքով

Արցախում 2020 թվականի ապրիլի 2-ից կմեկնարկեն սոսիների պուրակի հիմնման աշխատանքներ, որտեղ անվանական ծառեր կտնկվեն՝ ի հիշատակ արցախյան ազատամարտում և նրա պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր տղաների: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանինն է։

«Երկար ժամանակ մտածում էի՝ ինչով կամ ինչպես հավերժացնենք Արցախյան ազատամարտում և նրա պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակների սուրբ հիշատակը: Կային տարբեր գաղափարներ, բայց ամենահիշարժանը, որ ծնվեց օրերս, սոսյաց նոր պուրակի հիմնումն է, քանի որ քարաշեն ոչ մի կառույց չի կարող այնքան երկար կյանք ունենալ, որքան սոսենին կամ, ինչպես Արցախում ենք անվանում, տնջրին, որը նաև վերարտադրվելու հատկություն ունի: Տեղանքն ընտրել ենք Քաշաթաղի հյուսիսային հատվածում՝ Ծիծեռնավանքի հարակից տարածքում, որը բացի կլիմայական պայմաններից, խորհրդանշական իմաստ կունենա Մայր Հայրենիքի հետ մեր անխախտ կապն ավելի ամուր դարձնելու առումով:

Ծառատունկը նախատեսում ենք սկսել գալիք տարվա ապրիլի 2-ին: Խորհուրդն ու փիլիսոփայությունը ավելորդ եմ համարում մեկնաբանել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր զոհված ազատամարտիկի ու զինվորի հիշատակին անվանական տունկը կկատարի նրա ընտանքի ներկայացուցիչը:

«Իսկ հարազատներ չունեցողների և մեր հողի համար զոհված այլազգիների հիշատակը կհավերժացնենք բոլորս միասին՝ նրանց փոխարեն այդ ծառերը տնկելով:

Նախնիների օրինակով վերագնահատենք մե՛ր արժեքները և փոխանցե՛նք մեր սերունդներին…»,-հավելել է Արցախի նախկին վարչապետը։

Лента

Рекомендуем посмотреть