«Սանիթեք» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջին նամակներ է ստացել այն մասին, որ վերջին շրջանում տարբեր անձինք, ներկայանալով որպես «Սանիթեքի» աշխատակիցներ, բնակիչներից աղբահանության վարձավճարներ են գանձում: «Սանիթեքը» պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերությունը չի զբաղվում աղբահանության վարձավճարների գանձմամբ: Այս իրավասությունը պատկանում է բացառապես Երևանի քաղաքային իշխանություններին, և բոլոր այն դեպքերում, երբ տարբեր մարդիկ՝ օգտագործելով «Սանիթեքի» անունը, գումար են պահանջում բնակիչներից, գործ ունենք խաբեության կամ դրամաշորթության հետ:
«Սանիթեք» ընկերությունը կոչ է անում բնակիչներին զգուշավոր լինել նման դեպքերի հանդեպ և որևէ կասկածելի դեպք նկատելիս, զանգահարել «Սանիթեք» ընկերության թեժ գծի հեռախոսահամարով՝ 80-90: