«Հյուսիս-Հարավի» գործով կալանավորվել է տրանսպորտի նախկին նախարարը - RadioVan.fm

Онлайн

«Հյուսիս-Հարավի» գործով կալանավորվել է տրանսպորտի նախկին նախարարը

2019-10-22 13:40 , Право, 1488

«Հյուսիս-Հարավի» գործով կալանավորվել է տրանսպորտի նախկին նախարարը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, բավարարել է Դատախազության բողոքը՝ Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը։

Գուրգեն Սարգսյանը, նշենք, նշյալ գործով 10 մլն դրամ գրավի դիմաց մոտ մեկ ամիս առաջ ազատ էր արձակվել։

Նշենք՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Սարգսյանը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի, «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի հետ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ կնքել է երկու կեղծ պայմանագիր, ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ, որոնցով «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ։ Հետո դրանց ծագումը թաքցրել են տարբեր փոխանցումների ու կանխիկացումների միջոցով։

Лента

Рекомендуем посмотреть