Ենիգոմշյանի խափանման միջոցը կփոխվի - RadioVan.fm

Онлайн

Ենիգոմշյանի խափանման միջոցը կփոխվի

2016-08-08 19:55 , Общество, 754

Ենիգոմշյանի խափանման միջոցը կփոխվի

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 08.08.2016թ. որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի/Ալեք Ենիգոմշյան/ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

«Նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով»,-նշված է հաղորդագրությունում:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, շուրջ 10 օր կալանքի մեջ գտնվող Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

Лента

Рекомендуем посмотреть