Կոստանյանի հրաժարականը կապ ունի «Սասնա ծռերի» հետ. ԱԱԾ նախկին պաշտոնյա - RadioVan.fm

Онлайн

Կոստանյանի հրաժարականը կապ ունի «Սասնա ծռերի» հետ. ԱԱԾ նախկին պաշտոնյա

2016-08-05 13:25 , Политика, 1068

Կոստանյանի հրաժարականը կապ ունի «Սասնա ծռերի» հետ. ԱԱԾ նախկին պաշտոնյա

Գեւորգ Կոստանյանի` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տալն ուղիղ կապ ունի «Սասնա ծռերի» հետ,-այս դիտարկումն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ում խոսքով՝ «Հայաստանում մինչեւ զենքը գլխին չեն դնում, էս գլուխը չի գնում»: Հիշեցնենք, Կոստանյանը երեկ, իր դիմումի համաձայն, վայր դրեց գլխավոր դատախազի իր լիազորությունները՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: «Վերջին 10 տարում ո՞վ է դրա համար հրաժարական տվել»՝ հարց է ուղղել ԱԱԾ նախկին պաշտոնյան՝ ընդգծելով՝ «Ես լսել եմ, իսկ ես լավ եմ լսում, որ անվտանգությունը տվել է գրություն, որ դա ահաբեկչություն է, բայց դատախազն ասել է, որ չի կարող դա որակել ահաբեկչություն»:

Մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.

Лента

Рекомендуем посмотреть