«Անսալով ժողովրդիս կոչին, հաշվի առնելով զորահրամանատարիս՝ Ժիրայր Սեֆիլյանի հորդոր-պահանջը, հավատարիմ մնալով «Սասնա ծռեր»-ի ապստամբություն առանց զոհի պատգամին, զգալով մեր մոտալուտ հաղթանակի տեսլականը, ես՝ Պավել Ռազմիկի Մանուկյանս, դադարեցնում եմ հացադուլը»,- հայտարարել է «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամներից Պավլիկ Մանուկյանը՝ երեկ երեկոյան դադարեցնելով հացադուլը:
Մանուկյանի հայտարարության տեքստը` ստորեւ.