Պավել Մանուկյանի` ժողովրդին ուղղված կոչը - RadioVan.fm

Онлайн

Պավել Մանուկյանի` ժողովրդին ուղղված կոչը

2016-08-04 18:45 , Общество, 746

Պավել Մանուկյանի` ժողովրդին ուղղված կոչը

«Մեր «Սասնա ծռերի» վիրավոր մարմինները որպես կամուրջ քո ոտքերի տակ դեպի մոտալուտ հաղթանակ, միայն այդ դեպքում ես կփոխեմ որոշումս, հույսով, որ շուտով կգրկախառնվենք իրարու, ապրելով ազատության բերկրանքը, և այն սերունդներին փոխացնելու երաշխիքով:

Իմ սիրելի հայ ժողովուրդ, քեզ համար նահատակության բոլոր տեսակները ես ինձ համար համարում եմ պատվաբեր: Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց:

Երկուսուկես տասնամյակ շարունակ արել եմ հնարավորինս, ամեն օր խոցոտվող մարմնիդ մի փոքրիկ վահան ծառայելով, հուլիսի 16-ից՝ որպես քո ձեռքին կենդանի սուր:

Իմ այս որոշումը՝ հացադուլը` պայքարի ձև է, թեկուզ նահատակութան գնալը քո ձեռքերում սուրն աներեր պահելն է:

Այսօր իմ զորահրամանատարի՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից արդեն ստացել եմ հացադուլը դադարեցնելու հորդոր և պահանջ, բայց այդ որոշումը կարող ես չեղարկել միայ դու: Այլևս այդ սուրը պատյան չտանելով»,- Պավել Մանուկյանի` ժողովրդին ուղղված կոչը «Ֆեյսբուք»-ում տարածել է ազատամարտիկի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Лента

Рекомендуем посмотреть