Ժամանակները տագնապային են․ Գորբաչովը թվարկել է վտանգավոր միտումները - RadioVan.fm

Онлайн

Ժամանակները տագնապային են․ Գորբաչովը թվարկել է վտանգավոր միտումները

2019-10-18 17:06 , Политика, 1342

Ժամանակները տագնապային են․ Գորբաչովը թվարկել է վտանգավոր միտումները

Նախկին Խորհրդային Միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նախազգուշացրել է աշխարհին սպառնացող վտանգների մասին՝ ընդգծելով, որ ժամանակները տագնապային են։

ԽՍՀՄ վերջին ղեկավարը որպես վտանգավոր միտում առանձնացրել է երկուսը։ Ըստ նրա, արդի աշխարհին սպառնում են միջազգային իրավունքի անտեսումը և համաշխարհային քաղաքականության ռազմականացումը:

«Տարրական ճշմարտություն է․ պետությունների հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ ի՞նչ ունենք իրականում՝ վերջնագրեր, միջամտություն և ռազմական ներխուժումներ, և այդ ամենը՝ ՄԱԿ-ը շրջանցելով»,-այօր հրապարակված հարցազրույցում ասել է Գորբաչովը՝ նկատելով, որ ադյունքում վերաճել է իշխանության, սպառնալիքների, զենքի պաշտամունքը:

Գորբաչովը օրինակ է բերել ԽՍՀՄ և ԱՄՆ-ի միջև՝ ի դեմս իրեն և Ռոնալդ Ռեյգանի 1987 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրի չեղարկումը։

«Մեզանում, տարբեր մակարդակներում, սիրում էինք այն քննադատել, բայց ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ դուրս է գալիս պայմանագրից, և հանկարծ պարզ դարձավ, որ այդ պայմանագիրը ռազմավարական կայունության ամենակարևոր հիմնասյունն է: Բանակցություններ են անհրաժեշտ, որպեսզի դրա ոչնչացումը չխորացնի պատերազմի վտանգը: Նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է նման հրթիռների տեղակայման մորատորիում: Սա կարող էր լինել առաջին քայլը: Բայց, կրկնում եմ, անհրաժեշտ են բանակցություններ, և առաջին հերթին ՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև»,-ասել է Միխայիլ Գորբաչովը՝ ընդգծելով, որ համաշխարհային առաջնորդների վրա ահռելի պատասխանատվություն է ընկած:

Лента

Рекомендуем посмотреть