Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականներից. ԱԱԾ - RadioVan.fm

Онлайн

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականներից. ԱԱԾ

2019-10-18 15:56 , Право, 1609

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականներից. ԱԱԾ

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հայտնում են, որ Ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից:

ԱԱԾ-ից նշում են, որ ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք՝ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի թոշակառու հոր տուն։ Այսօր նաև Հրայր Թովմասյանի դուստրերը հրավիրվել են ԱԱԾ:

Սահմանադրական դատարանն է հանդես եկել հայտարարությամբ, որում նշված է. «Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության։

ԱԱԾ քայլերի դեմ այսօր կառույցի շենքի առջև իրենց դժգոհություն են հայտնել նախկին իշխանության ներկայացուցիչները՝ այդ թվում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՅԴ-ական գործիչ Լիլիթ Գալստյանը։

Лента

Рекомендуем посмотреть