ՀՀ գլխավոր դատախազը հրաժարական է տվել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ գլխավոր դատախազը հրաժարական է տվել

2016-08-04 22:50 , Политика, 1056

ՀՀ գլխավոր դատախազը հրաժարական է տվել

ՀՀ գխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանի փոխանցմամբ՝ Կոստանյանը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով։

«Այսօր Հայաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է Հայաստանի նախագահին, խնդրելով ընդունել գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016 թվականից վայր է դնում Հայաստանի գլխավոր դատախազի իր լիազորությունները», — ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդականը։

Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազ էր նշանակվել 2013թ. հոկտեմբերի 1-ին՝ 6 տարի ժամկետով:

Лента

Рекомендуем посмотреть