«Դրամահավաքը խստիվ արգելված է դպրոցական գործընթացի բոլոր մասնակիցների համար` մանկավարժ, տնօրեն, ծնող, սովորող։ Մի՛ նախաձեռնեք ու առավել ևս՝ մի՛ պարտադրեք»,-առաջին դասարանի այբբենարանային հանդեսներին ընդառաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը։
Հանդեսների գեղեցկությունը, ընդծել է փոխնախարարը, բովանդակության մեջ է։
«Եթե ծնողական և ուսուցչական համայնքի քննարկումները նյութականի տիրույթից դուրս գան ու լինեն մի փոքր ավելի կառուցողական, վստահ եմ՝ ստեղծագործական լուծումներ կգտնեք միջոցառման համար։ Տառաճանաչությունից զատ, ձեր ու մեր երեխաներին դպրոցական առաջին քայլերից սկսած սովորեցրեք նաև ճիշտ դասավորել առաջնայնությունները»,-եզրափակել է գրառումը կրթական գերատեսչության ներկայացուցիչը։