«Թուրքերի ռազմական օպերացիան տեղահանություն և ցեղասպանության փորձ է»․ Փայլանը մեջլիսում բարձրաձայնել է - RadioVan.fm

Онлайн

«Թուրքերի ռազմական օպերացիան տեղահանություն և ցեղասպանության փորձ է»․ Փայլանը մեջլիսում բարձրաձայնել է

2019-10-17 18:35 , Мир, 1286

«Թուրքերի ռազմական օպերացիան տեղահանություն և ցեղասպանության փորձ է»․ Փայլանը մեջլիսում բարձրաձայնել է

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մասին:

«Սա տեղահանություն է, միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ի բնորոշման՝ ցեղասպանության փորձ, ժողովրդագրության հետ խաղալը հանցագործություն է: Իսրայելն էլ է Պաղեստինի տարածքների զավթման հետ կապված նույն փաստարկները բերում»,-«Էրմենիհաբերի» փոխանցմամբ թուրքական մեջլիսինիստում ասել է Գ. Փայլանը:

Աղբյուրը նշում է, որ Փայլանի ելույթը բուռն քննարկումների տեղիք է տվել խորհրդարանի իշխող կուսակցության և վերջինիս հետ դաշինք կազմած աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ), ինչպես նաև ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության խմբակցություններում:

«Թուրքիան իր պայքարը տարածաշրջանի խաղաղության, Սիրիայի հյուսիսում բնակվող մարդկանց բարօրության և անվտանգության համար է մղում»,-ասել է «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը։

Ազգայնական «Լավ» (İyi)կուսակցության խմբակցության ղեկավարն էլ դատապարտել է խորդհրդարանական ամբիոնից նմանատիպ արտահայտությունների օգտագործումը:

Лента

Рекомендуем посмотреть