ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում են, որ այսօր ժամը 8:58 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա (ծնված 1950թ.) և Վլադիմիր (ծնված 1943թ.) Պ.-երի դիերը»,-ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։