«Փաշինյանի ենթակաները նրան ստում են և ձախողելու են երկրի առաջընթացը»․ Իջևանցի Համբարձումյանի կառուցած շինության ճակատագիրը դեռ անորոշ է - RadioVan.fm

Онлайн

«Փաշինյանի ենթակաները նրան ստում են և ձախողելու են երկրի առաջընթացը»․ Իջևանցի Համբարձումյանի կառուցած շինության ճակատագիրը դեռ անորոշ է

2019-10-17 17:17 , Общество, 1291

«Փաշինյանի ենթակաները նրան ստում են և ձախողելու են երկրի առաջընթացը»․ Իջևանցի Համբարձումյանի կառուցած շինության ճակատագիրը դեռ անորոշ է

Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ, ազատամարտիկ Արամայիս Համբարձումյանը, ով Իջևանի քաղաքապետարանի կողմից վարձակալության կարգով ստացած ամայի հողատարածքում սպասարկման սրահ է կառուցել՝ նպատակ ունենալով այն օգտագործել գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար, մինչ օրս չի կարողանում տարածքը նպատակային օգտագործել։ Համբարձումյանի պնդմամբ՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանը, որի դեմ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով քրեական գործ է հարուցված, խոչընդոտում է իր գործունեությանը, անգամ, քաղաքացու խոսքով, փաստաթղթերում փոխել է հողի նպատակային նշանակությունը։

«2012 թվականին նշված շինությունը կառուցելիս՝ սպասարկման սրահի նկուղային հարկի համար, որը նույնպես գրանցված է որպես սպասարկման տարածք, խոչընդոտներ չկային, քանի որ առջևի տարածքն ամայի էր, իսկ հարևանությամբ գտնվող երկու հողակտորների մուտքերը գտնվում էին հակառակ փողոցում, շենքի դիմաց կայանատեղի է կառուցվել, որը 2019-ին արդեն, նախկին քաղաքապետի կեղծած փաստաթղթերից հետո, ապօրինի են համարում»,-պատմում է ԱրամայիսՀամբարձումյանը՝ նշելով, որ մի կողմից վարչապետն ու տարածքային կառավարման նախարարը կոչ են անում զարգացնել փոքր և միջին բիզնեսը, մյուս կողմից էլ՝ նախկին քաղաքապետը հարևանների հետ խոչընդոտում է իր բիզնես գործունեությանը:

Քաղաքացու համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթակաները նրան ստում են և ձախողելու են երկրի առաջընթացը։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Հավելենք, որ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» առաջադրմամբ 2015 թվականին Իջևանի քաղաքապետ վերընտրված Վարդան Ղալումյանը (նա Իջևանի ղեկավարել է 2011-ից) 2019-ի սեպտեմբերի 6-ին հրաժարական է տվել, նրան այդ պաշտոնում Դիլիջանում 2019-ի հունիսի 22-ին կազմակերպված «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես համաժողովին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով իր դեմ հարուցված քրեական գործին՝ Վարդան Ղալումյանը նշել է, որ որևէ քրեական արարք թույլ չի տվել, շարժվել է օրենսդրության և Սահմանադրության համաձայն։

2019թ․ սեպտեմբերի 12-ից Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է Հայկ Ղալումյանը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть