Թուրքական TRT World ալիքը տեսանյութ է հրապարակել, որում Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղապահ Սահակ Մաշալյանը աջակցություն է հայտնում Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը։
Տեսանյութում Մաշալյանը նշում է․ «Մենք աղոթում ենք, որ գործողությունը, որի նպատակն է վերջ դնել ահաբեկչությանն ու ապահովել երկրի սահմանների անվտանգությունը, շարունակվի իր նպատակին համապատասխան և որ՝ խաղաղությունն ու անվտանգությունը կհաստատվի հնարավորինս շուտ»։
Մաշալյանը նշում է, որ սիրիացի ժողովուրդը, որոնց երեխաները ենթարկվել են ճնշումների, ահաբեկչության, անարդարության ու միգրացիայի՝ խաղաղության է արժանի։
Հիշեցնենք՝ Թուրքիան քրդերի դեմ ուղղված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում հոկտեմբերի 9-ից գնդակոծում է Սիրիայի հյուսիսային շրջանները, նպատակը «անվտանգության գոտի» ստեղծելն է: ՄԱԿ-ի տվյալներով, Թուրքիայի գործողության արդյունքում արդեն տեղահանվել է 160 հազար մարդ՝ այդ թվում 70 000 երեխա։
Մի շարք երկրներ դատապարտել են Թուրքիայի գործողությունները և հայտարարել Թուրքիային զենքի վաճառքը կասեցնելու մասին։