Սարի թաղի եւ Խորենացու բնակիչների կրած վնասները կգույքագրվեն - RadioVan.fm

Онлайн

Սարի թաղի եւ Խորենացու բնակիչների կրած վնասները կգույքագրվեն

2016-08-01 20:25 , Общество, 712

Սարի թաղի եւ Խորենացու բնակիչների կրած վնասները կգույքագրվեն

Վերջին օրերին ոստիկանության կողմից Սարի թաղում եւ Խորենացի փողոցում կիրառած հատուկ միջոցների հետեւանքով բնակիչների կրած վնասները սեղմ ժամկետում կգույքագրվեն, որից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց վերականգնման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը:

Հիշեցնենք, մայիսի 29-ի ուշ երեկոյան ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ` ցրեց Սարի թաղում և Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին, ովքեր բողոքի երթի միջոցով իրենց աջակցությունն էին հայտնում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներին: Ոստիկանների գործողությունների հետեւանքով վիրավորվեցին տասնյակ քաղաքացիներ, այրվեցին տներ, տարածքի բանկիչներին հասցվեցին գույքային վնասներ:

Лента

Рекомендуем посмотреть