ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիննե՞ր են բերվել - RadioVan.fm

Онлайн

ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիննե՞ր են բերվել

2016-07-31 19:55 , Общество, 797

ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիննե՞ր են բերվել

Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Տեղեկություններ ենք ստացել, որ ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիններ են բերվել։ Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա այս քայլով փորձ է արվում տարածքները հանձնելուց առաջ իրար հակադրել Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը։ Եթե այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա անհապաղ հերքում ենք պահանջում պատկան մարմիններից։ Հայտարարում ենք, որ այս դավադիր զորիբալայանական պլանի իրագործման ողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»։

Лента

Рекомендуем посмотреть