Փաշինյանի պատասխանը Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է․ Արփինե Հովհաննիսյան - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի պատասխանը Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է․ Արփինե Հովհաննիսյան

2019-10-11 17:39 , Политика, 1563

Փաշինյանի պատասխանը Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է․ Արփինե Հովհաննիսյան

«Լավին՝ լավ, վատին՝ վատ։ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է։ Ոչ մի քայլ նահանջ այս մտածողությունից։ Հենց այստեղ է մեր միասնականության բանալին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Աշխաբադում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տված պատասխանին:

Հիշեցնենք`այսօր ԱՊՀ անդամ պետությունների առաջնորդների նիստի ժամանակ Ալիևն իր ելույթում խոսելով ԱՊՀ տարածքում, մասնավորապես Հայաստանում «ֆաշիստների հերոսացման» մասին, նշել է, թե ՀՀ նախկին իշխանությունների օրոք Երևանում կանգնեցվել է ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, որին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»: Փաշինյանն արձագանքելով՝ նշել է, թե Ալիևի գնահատականները Գարեգին Նժդեհի մասին իրեն հիշեցնում են խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը, ապա՝ անտեղի, անհարկի համարել տվյալ ձևաչափի օգտագործումը՝ պատմությունն աղավաղելու, նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով։

«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից են հայ ժողովրդի համար, այն երկրների ղեկավարների եւ այն ժողովուրդների նկատմամբ, որոնց նրանք այստեղ ներկայացնում են»,-նշել է ՀՀ վարչապետը։

Лента

Рекомендуем посмотреть