Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել - RadioVan.fm

Онлайн

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել

2016-07-31 20:45 , Общество, 754

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանն «Առաջին լրատվականին» հայտնել է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել: Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջ ու ձախ արձակած կրակոցներից. չեմ ուզում ասել միտումնավոր, բայց մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»:

Հիշեցնենք, որ երեկ դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը:

Վարուժան Ավետիսյանն ասել է նաև, որ իրենք բժիշկներին պատանդի կարգավիճակում չեն պահել, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել, և թույլատրել են ցանկացած պահի լքել ՊՊԾ գնդի տարածքը: «Երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած 2 բժիշկներն էլ հեռացան: Աստված իրենց հետ, նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չէին»,- եզրափակել է Ավետիսյանը:

Лента

Рекомендуем посмотреть