Ստամբուլում բացվել է հայտնի հայ գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանի արձանը - RadioVan.fm

Онлайн

Ստամբուլում բացվել է հայտնի հայ գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանի արձանը

2019-10-11 01:13 , Культура, Шоу бизнес, 1646

Ստամբուլում բացվել է հայտնի հայ գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանի արձանը

Ստամբուլի Շիշլիի ազգային գերեզմանատան հրապարակում հոկտեմբերի 5-ին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ տեղի է ունեցել հայտնի հայ գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանի արձանի բացման արարողությունը։

Այս մասին հայտնում է Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը։

«Պարոնյանը հայ գրականության զարթոնքի շրջանի գրողներից է, նրա գլխավոր գործն է եղել դիտել, քննել, ուղղել»,- նշել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի խոսքով՝ Պարոնյանը լավը գնահատել է, իսկ տեսած թերությունները՝ երգիծանքի միջոցով քննադատել։

Лента

Рекомендуем посмотреть